Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լոնդոնյան իրավաբանական ընկերությունն օգնել է Ալիևների դստերը օֆշորային ընկերություն հիմնել

Լոնդոնյան իրավաբանական ընկերությունն օգնել է Ալիևների դստերը օֆշորային ընկերություն հիմնել
06.04.2016 | 17:55

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը` Արզու և Լեյլա Ալիևաները, օֆշորային ընկերություն ունեն Բրիտանական Վիրջինյան կղզիներում, գրում է The Guardian պարբերականը:

Ընկերության հիմնելու հարցում Ալիևների ընտանիքին օգնել է լոնդոնյան Child & Child իրավաբանական ընկերությունը։ Անցած տարի հիմնված Exaltation Limited ընկերության սեփականատերերն են Ալիևի դուստրերը, որ հայտնի է դարձել պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գործունեության գաղտնի փաստաթղթերի արտահոսքից։ Օրեր առաջ պայթած օֆշորային սկանդալին առնչվող փաստաթղթերում նշվում են բոլոր օֆշորային ընկերությունների անունները, որ ղեկավարվում են Ալիևների ընտանիքն ու նրանց մտերիմները։ Բազմամիլիոնանոց հարստություն ու անշարժ գույք կուտակած Ալիևա քույրերը 2015թ. օֆշորային նոր ընկերության հիմնման ժամանակ Child & Child-ի կողմից չեն ներկայացվել որպես Ադրբեջանի նախագահի դուստրեր, որ օֆշորային ընկերության գործունության վրա ավելորդ ուշադրություն չսևեռվի։ Exaltation Ltd-ի ակտիվների իրական արժեքը հայտնի չէ. փաստաթղթերում նշվում է խորհրդանշական «1 մլն դոլար»: Ալիևի դուստրերի, լոնդոնյան իրավաբանական ընկերությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ հարցի շուրջ։ Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներից մեկը հայտնել է ընկերության նյութերի «անօրինական հրապարակման մասին»։
Ընկերության տվյալների բազայի տեղեկության արտահոսքի արդյունքում ԶԼՄ-ներին հայտնի է դարձել մի քանի համաշխարհային առաջնորդների և նրանց մտերիմների` գումարների լվացման և հարկերից խուսափելու սխեմաների մասին:
Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները։
Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ